?

Log in

Հիմի էլ լռենք - Armenian Music [entries|archive|friends|userinfo]
Armenian Music

[ web | site ]
[ pro | file ]
[ our | tags ]

Հիմի էլ լռենք [Jun. 9th, 2011|11:47 am]
Armenian Music

arm_music

[hayfon]
[Tags|, , ]

Երգում ենք հունիսի 11ի "ՀայՖոն քայլերգ"ի ժամանակ:

Հիմի է՛լ լռենք, եղբայրք, հիմի է՛լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին:

 

Ասացե՛ք, եղբայրք, հայեր, ի՞նչ անենք,
Հիմի՞ է՛լ լռենք:
 

Հիմի էլ լռեքն, երբ մեր թշնամին
Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքից էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց:

Վա՜յ մեզ, շղթայով կապված գերի ենք,
Հիմի՞
է՛լ լռենք

Թող լռե մունջը, անդամալույծը,
Կամ որոնց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք, որ ունենք հոգի ու սիրտ քաջ,
Ե՛կ անվախ ելնենք թշնամու առաջ:

 Գոնե մեր փառքը մահով ետ խլենք,
Ու այսպես լռենք:


LinkReply